Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագից հետո նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Կաթոլիկ եկեղեցու քահանայապետի հետ:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Պապին պատարագի համար: