Ռուսաստանի ու Լեհաստանի ներկայացուցիչները Սմոլենսկում կհարգեն 2010 թվականին Սմոլենսկի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի հիշատակը։
Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու օդանավը աղետի է ենթարկվել ապրիլի 10-ին Սմոլենսկ ուղևորվելիս: Աղետի հետևանքով զոհվել են օդանավի բոլոր ուղևորները, այդ թվում նախագահ Կաչինսկին` տիկնոջ հետ, Լեհաստանի բարձրաստիճան ղեկավարության այլ ներկայացուցիչներ: