Ապրիլի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հրավերով, եղբայրական այցով կմեկնի Վատիկան:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այցի հաջորդ օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի Նեապոլ, ուր կհանդիսապետի Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատրան վերաբացման և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ձոնված խաչքարի օրհնության արարողությունները:
Ապրիլի 12-ին Հայոց Հայրապետը կմասնակցի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվելիք Սուրբ Պատարագին: