Մատչելիության հղումներ

ԱԺ խմբակցությունները ԻՊ-ի ոճրագործությունների վերաբերյալ հայտարարություն են ընդունել


Հայաստանի իշխանությունների, Ազգային ժողովի և խորհրդարանում ներկայացված խմբակցությունների մշտական ուշադրության կենտրոնում են Սիրիայի և Իրաքի՝ այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կրոնական և ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացված զանգվածային ոճրագործությունները: Այս մասին ասված է խմբակցությունների համատեղ ընդունած հայատարարությունում։

«Խիստ մտահոգիչ են ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող հանցագործություններն ու բռնությունները, ինչի արդյունքում եզդի ազգաբնակչության մի ստվար հատված անհապաղ հումանիտար աջակցության կարիք ունի։ ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցչություններն ու խորհրդարանականները բազմիցս բարձրաձայնել են կատարվածի անթույլատրելիության և մարդասիրական աջակցության ապահովման անհրաժեշտության մասին: Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները կիսում են եզդի ժողովրդին պատուհասած ցավը և վստահեցնում, որ միջազգային բոլոր ատյաններում շարունակելու են բարձրաձայնել կատարվող բռնություններին վերջ դնելու անհրաժեշտությունը և այդ նպատակով օգտագործելու են բոլոր հնարավորությունները», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG