Մատչելիության հղումներ

Օբաման պատմական է որակում Իրանի հետ համաձայնությունը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ, Վաշինգտոն, 2-ը ապրիլի, 2015թ․
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ, Վաշինգտոն, 2-ը ապրիլի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը անվանել է պատմական և ընդգծել, որ Թեհրանի կողմից պարտավորությունների կատարումը ենթակա է մանրամասն վերահսկողության։ «Եթե Իրանը սկսի կեղծել, աշխարհն այդ մասին կիմանա», - ընդգծել է Օբաման։

ԱՄՆ-ի նախագահը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թեհրանի հետ երեկ ձեռք բերված պայմանավորվածությունը միջուկային ծրագրի շուրջ իրենից ներկայացնում է շոշափելի առաջընթաց երկարաժամկետ, բազմակողմանի համաձայնագրի ճանապարհին։ Օբաման նաև վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները հետագայում ևս աջակցելու է Իսրայելին անվտանգության հարցերում։

Ի պատասխան, Նեթանյահուն ասել է, թե ձեռք բերված պայմանավորվածությունը նման հիմքերով վտանգում է Իսրայելի հետագա գոյությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG