Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դատախազությունը մերժեց Սաակաշվիլիին հանձելու՝ Վրաստանի դատախազության պահանջը


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ավարտել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու հարցի վերաբերյալ Վրաստանի գլխավոր դատախազության հարցման հետ կապված ստուգումները, տեղեկացնում է ուկրաինական Цензор.НЕТ ինտերնետային պարբերականը։

Ուկրաինայի դատախազությունը պատասխանել է, որ Սաակաշվիլիի արտահանձնումը հակասում է 1950 թվականին ընդունված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի պահանջներին և մերժում է Սաակաշվիլիին արտահանձելու՝ Վրաստանի դատախազության պահանջը։

Անցած տարվա հուլիսի 29-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը​ ​Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ​մեղադրանք առաջադրեց: Շուրջ 80 հատորանոց քրեական գործով դատախազությունը նախկին նախագահին մեղադրեց 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության խաղաղ ցույցը ցրելու և մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող գույքը՝ «Իմեդի» հեռուստաընկերությունը, Մտածմինդյան զբոսայգին և Ռուսթավիի մետալուրգիական կոմբինատը զավթելու համար:

Անցած տարվա օգոստոսին Վրաստանի դատախազությունը դիմեց «Ինտերպոլին»՝ Սաակաշվիլիին հայտնաբերելու և Վրաստանին հանձնելու պահանջով: Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը կապված է Ուկրաինայում իր ծավալած գործունեության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG