Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը կապված է Ուկրաինայում իր ծավալած գործունեության հետ։
Վրաստանի նախկին նախագահը երեկ Բուդապեշտում ասել է, թե քրեական հետապնդմամբ փորձում են սահմանափակել իր քաղաքական գործունեությունն ու տեղաշարժվելու ազատությունը։
«Ռուսթավի-2»-ի հարցազրույցում Սաակաշվիլին ասել է, թե «ինչ-որ մեկին» դուր չեն եկել Ուկրաինայում իր գործողությունները։
Վրաստանի նախկին նախագահը Կիևում հանդես էր գալիս որպես պետական պաշտոնյաների ոչ պաշտոնական խորհրդատու և հաճախ էր հայտնվում զանգվածային լրատվամիջոցներում, որոնցում խոսվում էր Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի հնարավոր գործողությունների մասին։
Սաակաշվիլին ասել է, որ չի ծրագրել քաղաքական ապաստան հայցել որևէ երկրից։
Հուլիսի 29-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով մեղադրանք է առաջադրել նախկին նախագահին՝ «պաշտոնեական դիրքը չարաշահելու» հատկանիշներով։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը և չորս սենատորներ անհանգստություն են հայտնել Սաակաշվիլիին առաջադրված մեղադրանքի առնչությամբ։