Մատչելիության հղումներ

​Freedom House-ը պահանջում է ազատել ադրբեջանցի լրագրողին


​Freedom House-ը պահանջում է ազատել ադրբեջանցի լրագրողին
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00

​Freedom House-ը պահանջում է ազատել ադրբեջանցի լրագրողին

Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը միջազգային կառույցներին կոչ է արել ճնշումների միջոցով ադրբեջանական իշխանություններին պարտադրել անհապաղ ազատ արձակել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող, իր աղմուկ հանած հետաքննություններով հայտնի Խադիջա Իսմայիլովային:

Freedom House-ի փոխնախագահ Արչ Պադդինգթոնը հայտարարել է, որ Խադիջա Իսմայիլովային առաջադրված մեղադրանքն ունի քաղաքական դրդապատճառներ և Իլհամ Ալիևի կառավարության անխոհեմ քայլն է:

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահը նաև իր բլոգում գրել է, որ Իսլայիլովայի դեմ մեղադրանքներ առաջադրելու պատճառները նրա հետաքննություններն են Ադրբեջանի քաղաքական էլիտայի շրջանում, մասնավորապես երկրի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի` ներառյալ երկու դուստրերի կոռուպցիան գործունեությունը բացահայտելու նպատակով:

Freedom House-ի փոխնախագահի բնորոշմամբ՝ «Իլհամ Ալիևի կառավարությունը պարանոյայով է տառապում Կիևում Եվրամայդանի բողոքի ցույցերից հետո»

Արչ Պադդինգթոնը նաև ավելացրել է, որ Վաշինգտոնը պարտավոր է դիվանագիտական միջոցներով հասնել Խադիջա Իսմայիլովային բանտից ազատելուն:

Խադիջա Իսմայիլովան կալանավորվել է մոտ 4 ամիս առաջ, դեկտեմբերի 5-ին: Ալիևի վարչակազմը լրագրողին մեղադրում է զրպարտության մեջ: Բացի այդ փորձում են նրա անվան հետ կապել ոմն Թուրալ Մուստաֆաևի ինքնասպանության փորձը: Նրա փաստաբանն ու իրավապաշտպանները պնդում են, որ որևէ օրինական հիմք չկա մեղադրանքները հիմնավորելու համար:

Շուրջ 3 ամիս առաջ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, դիմելով Ալիևին, հատուկ ընդգծել էր, որ Իսմայիլովային առաջադրված «անհեթեթ մեղադրանքը հետապնդումների հերթական օրինակն է», իրավապաշտպան կազմակերպությունը նաև պնդել էր, որ կոռուպցիոն գործարքների մասին բարձրաձայնող Իսմայիլովային կալանավորելը հատուկ է «բռնապետության ուղին նախընտրող կառավարությանը»:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը, դատապարտելով Իսմայիլովայի կալանքը, նույնպես պահանջել էր ազատել նրան, իսկ Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը բնորոշել էր որպես «քննադատական ձայները լռեցնելու համար քրեական դրույթները ընտրողաբար կիրառելու ևս մեկ օրինակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG