«Ադրբեջանի հայտնի լրագրողի և իմ գրասենյակի երկար տարիների գործընկեր Խադիջա Իսմայիլովայի ձերբակալումը հաստատում է իմ մտահոգություններն առ այն, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցող մարդու իրավունքների պաշտպաններն ու այլ ակտիվիստները Ադրբեջանում բռնաճնշումների են ենթարկվում», - այս մասին այսօր տարածած հայտարարությամբ ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատր Նիլս Մուիժնիեկսը։
Հանձնակատարը հայտարարությամբ դատապարտել է Իսմայիլովայի ձերբակալումն ու կալանավորումը և ընդգծել․ - «Այդ ամենը մենք դիտարկում են որպես քննադատական ձայները լռեցնելու համար քրեական դրույթները ընտրողաբար կիրառելու ևս մեկ օրինակ»:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնել Իսմայիլովայի կալանավորման վերաբերյալ

Ուղիղ հեռարձակում