Մատչելիության հղումներ

Ավիաաղետը Germanwings-ին ստիպել է նոր կանոններ մշակել


Գերմանական Germanwings ընկերությունը հայտարարել է, որ այսուհետ թռիչքների ժամանակ պարտադիր է խցիկում երկու օդաչուի մշտական ներկայությունը:

Լատվիական ազգային AirBaltic ավիաընկերությունը Ալպերում գերմանական ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո ևս օդաչուներին արգելել է միայնակ լինել օդաչուների խցիկում:

Հիշեցնենք՝ ինչպես ենթադրում են քննիչները, Germanwings-ի ինքնաթիռի կործանումը մարտի 24-ին տեղի է ունեցել ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի մեղքով, ով, մենակ մնալով օդաչուների խցիկում, երբ հիմնական օդաչուն դուրս է եկել, փակել է դուռը, որպեսզի որպեսզի անձնակազմի հրամանատարին թույլ չտա վերադառնալ և սկսել է իջեցնել թռիչքի բարձրությունը, ինչը հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը և 150 ուղևորների մահվան պատճառ է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG