Մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի «անվտանգությանը ներկա դրությամբ ոչինչ չի սպառնում»: Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության այս մասին ասվում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կողմից տարածած հաղորդագրության մեջ:
«Որևէ բողոք, թե կալանքի պայմանների և թե առողջության հետ կապված, Անդրանիկ Գրիգորյանը չունի: Նա գտնվում է միանգամայն անվտանգ և մարդու իրավունքների համընդհանուր չափանիշներին համապատասխանող պայմաններում»,- մասնավորապես ասվում է հաղորդագրությունում: