Մատչելիության հղումներ

Հայ զինծառայողը մարտական դիրքից անցել է Ադրբեջանի կողմը


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, իր զորամասի մարտական դիրքից անցել է հակառակորդի կողմը՝ զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում:

Այս մասին տեղեկացնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG