Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին


Լուսանկարը՝ Արտգործնախարարության
Լուսանկարը՝ Արտգործնախարարության

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակի ձևավորման շուրջ: Այս համատեքստում կարևորվել է իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ապագա մեկնարկը։

«Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` առկա ձեռքբերումների հիման վրա շարունակելու ԵՄ հետ համագործակցության հետագա խորացումը բոլոր ուղղություններով, հնարավոր ոլորտներում՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG