Մատչելիության հղումներ

Թուրքիայում բերման են ենթարկվել Սիրիա մեկնող բրիտանացի պատանիներ


Թուրքիայում ոստիկանությունը մարտի 15-ին բերման է ենթարկել երեք բրիտանացի պատանիների, ովքեր փորձ են արել մեկնել Սիրիա:

Բրիտանական ոստիկանության տվյալներով պատանիներից երկուսը 17 տարեկան են, երրորդը`19: Բրիտանիայի ահաբեկչության դեմ պայքարի մարմինները դեռ մարտի 13-ին են տեղեկացել այն մասին, որ երեք պատանիները անհետացել են և ունենալով տեղեկություններ, որ նրանք կարող են մեկնել Սիրիա` այդ մասին ահազանգել են թուրքական իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG