Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպեց «Ժառանգության» ներկայացուցիչներին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպեց նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

«Քննարկումները կշարունակվեն երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն նաև «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Սահմանադրական իրավունք միություն» և «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչները», - մասնավորապես ասված է նախագահի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդագրության մեջ:

Սերժ Սարգսյանն օրվա ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև քաղաքական մի շարք այլ ուժերի՝ Միավորված աշխատանքային կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայոց համազգային շարժում, Ազատ դեմոկրատներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ Հանրապետության Նախագահը հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG