Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր:
Ավելի վաղ նախագահը հանդիպում է ունեցել ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչների հետ:
«Քաղաքական ուժերի հետ քննարկումներն օրվա ընթացքում շարունակվելու են», - ասված է հաղորդագրությունում։