Մատչելիության հղումներ

Գյումրիի զինված միջադեպի գործով 2 անձ ձերբակալվել է


Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով 2 անձ ձերբակալվել է, ևս 3-ի նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախաքննությամբ պարզվել է, որ մարտի 7-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Գյումրիի Մյասնիկյան փողոցում մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ Հովհաննես Տոնոյանը և Համլետ Գևորգյանը։

«Գյումրի քաղաքի բնակիչ Փայլակ Առաքելյանը բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշում էր կայացվել Գյումրիի բնակիչներ Գրիգորյան եղբայրներին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրանց նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG