Բաքվի դատարանն առնվազն 5 ամսով երկարաձգել է ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ 60-ամյա Արիֆ Յունուսի կալանքի ժամկետը։
Արիֆ Յունուսը ձերբակալվել է անցած օգոստոսին՝ կնոջ ձերբակալությունից օրեր անց։ Ամուսինները մեղադրվում են պետական դավաճանության մեջ։
Յունուսները հերքում են մեղադրանքները։