Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը ուժի մեջ թողեց Նավալնի եղբայրների դատավճիռները


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին դատարանի դահլիճում, որին տեսակապով միացել է Օլեգ Նավալնին, Մոսկվա, 17-ը փետրվարի, 2015թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին դատարանի դահլիճում, որին տեսակապով միացել է Օլեգ Նավալնին, Մոսկվա, 17-ը փետրվարի, 2015թ․

Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնու և նրա եղբոր` Օլեգի նկատմամբ անցած տարի կայացված դատավճիռները։

Նավալնի եղբայրները դատապարտվել են 2008-12 թվականների ընթացքում երկու կազմակերպություններից մոտ 500 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով։

Անցած դեկտեմբերին Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց 3.5 տարվա պայմանական ազատազրկման, նրա եղբայրը՝ Օլեգը, 3.5 տարվա ազատազրկման:

Ընդդիմադիր գործչի եղբայրը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի բանտում։

Ալեքսեյ Նավալնին եղբոր ազատազրկման համար մեղադրում է Կրեմլին, որը, ըստ նրա, փորձում է այդպիսով ճնշումներ գործադրել իր քաղաքական գործունեության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG