Քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:
ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով, հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
Այսօր ավելի վաղ Ծառուկյանը ԲՀԿ գլխավոր գրասենյակում հանդիպել էր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանին և Լևոն Զուրաբյանին:
Նշենք, նաև որ նախօրորք հայտարարվել էր, որ ոչ իշխանական եռյակի առաջնորդները հանդիպելու են փետրվարի 15-ին: