Մատչելիության հղումներ

Եռյակի քննարկումները կշարունակվեն ևս մեկ-երկու օր․ ԲՀԿ խոսնակ


Գագիկ Ծառուկյան - Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումը, 13-ը փետրվարի, 2015թ․
Գագիկ Ծառուկյան - Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումը, 13-ը փետրվարի, 2015թ․

«Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկումն է», - հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:

Քիչ առաջ ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում ավարտվեց Գագիկ Ծառուկյանի և Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Տոնոյանի փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը:

«Քիչ անց տեղի է ունենալու նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և կուսակցության ներկայացուցիչների հետ: Այս ձևաչափի քննարկումները շարունակվելու են ևս մեկ-երկու օր, որից հետո Եռյակը հասարակությանն է ներկայացնելու հետագա անելիքները», - նշել է Տոնոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG