Մատչելիության հղումներ

Մինսկի բանակցությունների տապալման դեպքում Ռուսաստանին նոր պատժամիջոցներ են սպառնում


ԱՄՆ - Անգելա Մերկելը և Բարաք Օբաման քննարկում են Ուկրաինայի ճգնաժամը, Վաշինգտոն, 9-ը փետրվարի, 2015թ․
ԱՄՆ - Անգելա Մերկելը և Բարաք Օբաման քննարկում են Ուկրաինայի ճգնաժամը, Վաշինգտոն, 9-ը փետրվարի, 2015թ․

Վաղը Բելառուսի մայրաքաղաքում կայանալիք «նորմանդյան ձևաչափով» բանակցություններին ընդառաջ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կոորդինացրել են իրենց դիրքորոշումները Ռուսաստանի հարցում: Այս մասին երկուշաբթի օրը Վաշինգտոնում հայտարարել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպմանը հետևած մամլո ասուլիսի ժամանակ, երբ մի շարք ուշագրավ հայտարարություններ են հնչել:

Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել զենքի տրամադրումը Ուկրաինային, եթե վաղը առաջխաղացում չարձանագրվի Մինսկում․ խոսքը նաև հրթիռների մասին է:

Մինսկում վաղը հանդիպելու են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները: Ենթադրվում է, որ կստորագրվի եթե ոչ խաղաղ պայմանագիր, ապա գոնե հրադադարի մասին փաստաթուղթ: Եվ եթե այդ բանակցությունները տապալվեն, պաշտոնական Վաշինգտոնը սպառնացել է ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա:

«Եթե Ռուսաստանը շարունակի իր քաղաքականությունը, նրա մեկուսացումն է՛լ ավելի կխորանա», - հայտարարել է Բարաք Օբաման՝ հավելելով, որ, այդուհանդերձ, Վաշինգտոնն ուզում է խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով:

Օբաման ընդգծել է, որ Ռուսաստանը խախտում է Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ չի հանել զորքերը Ուկրաինայի տարածքից, շարունակում է օգնել անջատականներին: Սպիտակ տունը դեռ չի որոշել՝ Ուկրաինային տրամադրե՞լ զենք, թե՞ ոչ, և որոշումը մեծամասամբ կախված կլինի նրանից, թե կկարողանան արդյոք Մինսկում վաղը Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը համոզել Վլադիմիր Պուտինին վերջ տալ պատերազմին Ուկրաինայի արևելքում:

Միայն պաշտոնական տվյալներով՝ Ուկրաինայում այս պատերազմի արդյունքում 7 հազար մարդ է զոհվել:

Անդրադառնալով պատժամիջոցներին՝ Մերկելն ու Օբաման հայտարարել են, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը որոշել են չթուլացնել դրանք, իսկ եթե բանակցությունները տապալվեն, կլինեն նոր պատժամիջոցներ: Եվրամիությունն արդեն որոշել է, թե ինչ պատժամիջոցներ են դրանք լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG