Բալեյ քաղաքի զինվորական կոմիսար Ալեքսանդր Լոգինովսկին «Ազատության» հետ հեռախոսազրույցում հերքեց ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մինչև զինծառայության անցնելը Պերմյակովը բուժվել է հոգեբուժարանում՝ օլիգոֆրենիա (սակավամտություն) ախտորոշումով: