Մատչելիության հղումներ

Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում նռնակ է պայթել․ կան տուժածներ


Նռնակ, արխիվ
Նռնակ, արխիվ

Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում նռնակ է պայթել, տուժել է մի կին և երեք տարեկան երեխա։

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այսօր ժամը 12:40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ հիշյալ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և հնարավոր է՝ սպանություն է կատարվել:

«Անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969 թվականին ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թվականին ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց», - ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 52-ամյա Մելիք Գալստյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG