«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է այսօր Գյումրիում 22-ամյա երիտասարդի ձերբակալությանը, ով ներկա է եղել Ռուսաստանի հյուպատոսարան տանող ճանապարհին ցուցարարների և ոստիկանների միջև հունվարի 15-ի բախումներին:
«Իրական հանցագործներին` եղեռնագործներին բռնելու և վնասազերծելու փոխարեն ՀՀ դատախազությունն անցել է գրոհի` ձերբակալել է երիտասարդ իրավատեր Գյումրեցուն, ով արդարացի բողոք էր հայտնում ապօրինության դեմ, ով Հանուն Հայաստանի արժանապատվության պահանջ էր ներկայացրել։ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազին դիմելը պատահական չէր, պատահական չէ այսօրվա ձերբակալությունը, նախապատրաստվում է արդար պահանջի մերժման դեմ բողոքի ալիքի լռեցումը», - իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է պատգամավորը: