Մի քանի օր շարունակված ցույցերից հետո այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ քննարկել ձեռներեցների խնդիրներն ու առաջիկա օրերին տալ հստակ պատասխան։ Վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումը տևեց մոտ երկու ժամ, ձեռներեցները բավական ոգևորված դուրս եկան Կառավարության շենքից: