Մատչելիության հղումներ

Երվանդ Զախարյանն ընդունեց նաիրիտցիներին


«Նաիրիտ» գործարանի աշխատողների ցույցը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ, Երևան, 27-ը հունվարի, 2015թ.
«Նաիրիտ» գործարանի աշխատողների ցույցը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ, Երևան, 27-ը հունվարի, 2015թ.

Քիչ առաջ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունեց 6 նաիրիտցիների՝ քննարկելու նրանց պահանջները։

18-24 ամիս աշխատավարձ չստացած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձերը վճարելու պահանջով առավոտից նախագահականի, ապա՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ են։ Նրանք ասում են՝ բավարար պատասխան չլսելու դեպքում կմիանան Կառավարության շենքի մոտ հավաքված ՓՄՁ ներկայացուցիչների ցույցին։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ նաիրիտցիների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Երվանդ Զախարյանն առաջարկեց պարտքը վճարել գործարանի գույքը վաճառելու հաշվին։ Նաիրիտցիների պնդմամբ, սակայն, եթե անգամ իշխանություններին հաջողվի համոզել բանկին՝ գործարանի գրավադրված ունեցվածքը հանել վաճառքի, միևնույն է, հնարավոր չի լինի մարել ամբողջ պարտքը։ Նրանք Զախարյանի այս առաջարկը հերթական խաբեություն որակեցին ու խոստացան ցույցերը շարունակել ամենօրյա ռեժիմով։

Սիսակ Գաբրիելյան

Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG