ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները խոստանում են շարունակել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ աշխատանքները բարձր մակարդակով: Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նան նշել է, որ խնդրի լուծման ռազմական տարբերակ գոյություն չունի:
«Շուտով մենք հանդիպումներ կանցկացնենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Բացի այդ, մենք աշխատում ենք այս տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ», - ասել է Ուորլիքը, հույս հայտնելով, որ երկու պետությունների ղեկավարները կկատարեն երկխոսությունը շարունակելու՝ Փարիզի հանդիպման ժամանակ տված իրենց խոստումը:
Նրա խոսքով, համանախագահները տեղյակ են շփման գծում միջադեպերի, ինչպես նաև կողմերի կրած կորուստների մասին: Ուորլիքն ընդգծել է, որ այդ միջադեպերը ապակայունացնում են իրավիճակը և բերում են ավելի մեծ բռնության: