Մատչելիության հղումներ

Միջնորդները հունվարի 27-ին Կրակովում կհանդիպեն Մամեդյարովին


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին Կրակովում հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Մամեդյարովի և Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հանդիպման ժամանակ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, Մինսկի խմբի գործունեության ծրագրի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, փոխանցում է ադրբեջանական գործակալությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ իր և ԵԱՀԿ-ի գործող նախագահի մտահոգությունն է արտահայտել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Նա հայտնել է, որ չի մասնակցել շփման գծի հունվարի 14-ի դիտարկմանը, քանի որ մեկնել էր Վիեննա՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի գործող նախագահի հետ, իսկ վերադառնալուց հետո այցելել է Լեռնային Ղարաբաղ և Երևան ու պատրաստվում է լինել Բաքվում։

Կասպշիկը խոստացել է շարունակել տեղեկացնել ԵԱՀԿ-ի գործող նախագահին և համանախագահներին իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG