Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. Մի շարք ստորաբաժանումներ մեկնել են Գյումրի՝ փոխարինելու գործընկերներին


Ոստիկանական նոր ուժեր Գյումրիում, 19-ը հունվարի, 2015
Ոստիկանական նոր ուժեր Գյումրիում, 19-ը հունվարի, 2015

Ոստիկանությունից «Ազատությանը» պարզաբանեցին, որ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ մեկնել են Գյումրի՝ փոխարինելու այնտեղ ծառայություն իրականացնող իրենց գործընկերներին։

Գյումրիում այսօր նկատվում է ոստիկանական ուժերի կենտրոնացում։ Բավականին մեծ թվով ոստիկանական ուժեր նաև Երևանից ուղևորվում են Գյումրի։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում խորհրդակցություն է անցկացրել։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին։

Գասպարյանի և Ռուզինսկու՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից դուրս գալուց հետո այնտեղ կայանած ոստիկանական ուժերը ևս տեղաշարժվել են։

Ռուսական նշանակության օբյեկտները վերցվել են ավելի խիստ հսկողության տակ, այսինքն դրանց մոտ ավելացել է ոստիկանների թիվը։

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG