Մատչելիության հղումներ

Եվրոպան մտածում է մահմեդականների շրջանում ծայրահեղականությունը կասեցնելու ուղիների մասին


Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումներից հետո երկրի ղեկավարները հանդես են գալիս միասնության կոչերով ու հայտարարում, որ արմատականներն այստեղ կազմում են մահմեդական բնակչության միայն շատ փոքր հատվածը։ Պահպանողականները գտնում են, որ ծայրահեղականության տարածմանը նպաստում է Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից ներգաղթյալների շարունակ մեծացող հոսքը։

Փարիզի երգիծական պարբերականի դեմ իրականացված ահաբեկչական հարձակման պատճառով Եվրոպայում մտահոգություններն ավելի են կենտրոնացել այս երկրներում բնակվող մահմեդականների կենցաղի վրա։

Եվրոպական երկրներում ներգաղթյալները հիմնականում բնակվում են ընդհանուր հասարակությունից հեռու։ Եթե Միացյալ Նահանգներում անօրինական փախստականները կարողանում են հեշտությամբ գտնել աշխատանք, Ֆրանսիայում, օրինակ, առանց համապատասխան փաստաթղթերի անձինք ոչինչ չեն կարող անել։ Արդյունքում՝ նրանք բնակվում են ամենալքված թաղամասերում։ Եվ ինչպես Փարիզի Ամերիկյան համալսարանի դասախոսներից Սյուզըն Փերրին է ասում, Ֆրանսիայում փախստականներից շատերն են ապրում հասարակության կողմից լքված, որտեղ ավելի հեշտ է արմատներ տալիս ծայրահեղականությունը։

Հիմնականում կաթոլիկ Ֆրանսիայում համեմատաբար նոր մահմեդական համայնքը դարձել է ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Եվ կառավարությունն այսօր շատ մեծ աշխատանք ունի անելու։ Այն նախ և առաջ պիտի կարողանա լուծել աղքատ ազգաբնակչության խնդիրները, կարողանա կատարել աշխատանք ու եկամուտ ունենալու երիտասարդների պահանջները։

Փարիզի բնակիչները գտնում են, որ ծայրահեղ իսլամիստական տրամադրությունները կասեցնելու համար պատասխանատվություն ունի ոչ միայն կառավարությունը, այլ նաև մահմեդական համայնքը։ Ոմանք էլ այստեղ ասում են, թե իր վրայից վատ համբավը հանելու գործում մեծ քայլեր պիտի իրականացնի մահմեդական համայնքը։ Փոքր տարածում չունի այն կարծիքը նաև, որ հարկավոր է ճիշտ ուսուցանել մահմեդականության ուսմունքը։ Չէ որ, ասում են մահմեդականներից շատերը, իսլամն ամենից առավել քարոզում է հանդուրժողականություն։

Սակայն Միացյալ Նահանգները, որը լավ օրինակ է եղել փախստականներին ինտեգրելու հարցում, այսօր հայտնվել է մի դժվարին իրավիճակում, որտեղ այս պահին կա 4Օ միլիոն փախստական, և ևս 11 միլիոն մարդ, ովքեր չունեն այս երկրում բնակվելու ու աշխատելու որևէ փաստաթուղթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG