Այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 1-ը քաղաքացիները հետ կստանան պարտադիր կուտակային կենսաթոշակների համար պահված գումարները, որոնք անկախ վերջիններիս կամքից պահվել էին դեռ անցած տարվա աշխատավարձերից: Օրենքն ուժի մեջ է ընդամենը մի քանի օր, բայց գումարների հետհաշվարկը դեռ չի սկսվել: