Միացյալ Նահանգների իշխանությունները ափսոսանք են հայտնել, որ չեն կարողացել մասնակցել կիրակի օրը Փարիզում անցկացված միասնության հանրավաքին։
«Մենք պետք է որևէ բարձրաստիճան պաշտոնյայի ուղարկեինք Փարիզ», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթը։ Նրա խոսքով՝ նախագահ Բարաք Օբամայի այցը անվտանգության ապահովման տեսանկյունից կարճ ժամանակահատվածում կազմակերպել անհնար էր։ Հնդկաստանում գտնվող պետքարտուղար Ջոն Քերրին էլ նախատեսում է առաջիկա չորեքշաբթի օրը այցելել Փարիզ։