Մատչելիության հղումներ

ԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ցանկի հաստատման հրամանագիրը՝ ուժը կորցրած


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ուժը կորցրած է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին անցած տարվա հոկտեմբերի 13-ի իր հրամանագիրը։

Համաձայն նոր հրամանագրի տեքստի, որը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Սերժ Սարգսյանը նման որոշում կայացնելիս հաշվի է առել «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2012 թվականի մարտի 28-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցի դրույթները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ (2014)6ARM կարծիքը և դրանով պայմանավորված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինությունը»։

Եվրադատարանում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների վիճահարույց մրցույթում, հիշեցնենք, հաղթող էին ճանաչվել Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, Գլխավոր դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանը և միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Վերջինս անցած տարեվերջին «Ազատությանը» ասել էր, թե ինքը և մյուս երկու թեկնածուները հրավիրվել են հարցազրույցի՝ նախատեսված հունվարի 16-ին Ստրասբուրգում։ Նրա հավաստմամբ՝ իրենց հարցազրույցի հրավիրելու փաստն արդեն իսկ վկայում էր, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովը հաստատել է թեկնածուների ցանկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG