Այսօր առավոտյան Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող 6 անդամները։ Ինչպես փոխանցում են Քննչական կոմիտեից, հիմնական կասկածյալը ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովն է։ Միջոցներ են ձեռնարկվում Պերմյակովին հայտնաբերելու ուղղությամբ։