Մատչելիության հղումներ

Կուաշի եղբայրները պատանդ են վերցրել


Ֆրանսիա - Ոստիկանները Դամարտեն-ան-Գոել քաղաքում հատուկ գործողության ժամանակ, 9-ը հունվարի, 2015թ․
Ֆրանսիա - Ոստիկանները Դամարտեն-ան-Գոել քաղաքում հատուկ գործողության ժամանակ, 9-ը հունվարի, 2015թ․

Միջազգային լրատվամիջոցները քիչ առաջ հաղորդեցին, որ Փարիզում «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման գործով հետախուզվող Կուաշի եղբայրները մուտք են գործել Դամարտեն-ան-Գոել քաղաքի տպարան և պատանդ վերցրել աշխատակիցներին:

Ոստիկանությունում France-24-ի աղբյուրը, այդուհանդերձ, հաստատել է մեկ պատանդի առկայությունը:

Le Figaro-ն հայտնում է, որ 5 ոստիկանական ուղղաթիռներ են ուղարկվել քաղաք, որը 40 կիլոմետր է հեռու այն տարածքից, որտեղ իրավապահները փնտրում էին ահաբեկիչներին:

RTL ռադիոկայանը հաղորդում էր 2 զոհերի և շուրջ երկու տասնյակ վիրավորների մասին: Ոստիկանությունը հերքել է զոհերի մասին տեղեկատվությունը:

Այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած Դամարտեն-ան-Գոելում: Քաղաք ելումուտը արգելված է: Ահաբեկիչներին չեզոքացնելու գործողությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG