Մատչելիության հղումներ

«Շառլի Էբդո»-ի դեմ հարձակման կասկածյալները բենզալցակայան են կողոպտել


Ֆրանսիա - «Շառլի Էբդո»-ի դեմ հարձակման գործով կասկածյալներ 34-ամյա Սաիդ (աջից) և 32-ամյա Շերիֆ Կուաչի եղբայրների լուսանկարները, որոնք հրապարակել է ոստիկանությունը, 8-ը հունվարի, 2015թ․
Ֆրանսիա - «Շառլի Էբդո»-ի դեմ հարձակման գործով կասկածյալներ 34-ամյա Սաիդ (աջից) և 32-ամյա Շերիֆ Կուաչի եղբայրների լուսանկարները, որոնք հրապարակել է ոստիկանությունը, 8-ը հունվարի, 2015թ․

«Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման երկու հիմնական կասկածյալները բենզալցակայան են կողոպտել Ֆրանսիայի հյուսիսում ու դիմել փախուստի, տեղեկացնում է CNN-ը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել էր, որ նույնականացրել է երեք անձանց, որոնք կասկածվում են երեկ առավոտյան Փարիզի կենտրոնում իրականացված հարձակման մեջ, որի հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։

Իրավապահները հաղորդել են, որ միջազգային հետախուզում են հայտարարել 34 ու 32 տարեկան երկու եղբայրների և մեկ 18 տարեկան անձի նկատմամբ։ Ենթադրվում է, որ այդ երեքը հյուսիսաֆրիկյան կամ մերձավորարևելյան արմատներով Ֆրանսիայի քաղաքացիներ են։

Ավելի ուշ, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, 18-ամյա Համիդ Մուրադը հանձնվել է ոստիկանությանը, Սաիդ ու Շերիֆ Կուաչի եղբայրների նկատմամբ հետախուզումը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG