Մատչելիության հղումներ

Ջեն Փսաքի. «Մտահոգված ենք շփման գծից ստացվող հաղորդագրություններով»


Ջեն Փսաքի. «Մտահոգված ենք շփման գծից ստացվող հաղորդագրություններով»
please wait

No media source currently available

0:00 0:02:16 0:00

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը կողմերին հիշեցնում է ստանձնած պարտավորությունները և հորդորում մտնել խաղաղության համաձայնության հանգեցնող բանակցային ուղի։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին մտահոգում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի խախտումների և զոհերի մասին վերջին օրերին ստացվող հաղորդագրությունները։ Այդ դեպքերը, ինչպես հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին, չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ստանձնած պարտավորություններին։

Պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության կողմից «Ամերիկայի Ձայն»-ի մշտական ներկայացուցչի միջոցով հղված հարցին՝ «Վերջին օրերին նշանակալիորեն մեծացել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի խախտումների թիվը. արդյոք Պետդեպարտամենտը պատրաստո՞ւմ է որևէ հայտարարություն տարածաշրջանում զարգացող իրադարձությունների կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչեր ուղղելուց զատ՝ նախատեսո՞ւմ է որևէ այլ միջոց, որը կկանգնեցներ հռետորաբանությունը և կզսպեր իրադրության սրումը», Փսաքին նաև շեշտել է. - «Մենք մտահոգված ենք հրադադարի խախտման վերաբերյալ հաղորդագրություններով, ինչպես նաև վերջին օրերի զոհերով: Այս միջադեպերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում խաղաղ լուծում գտնելու՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստանձնած պարտավորություններին»:

«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք, այո, շարունակում ենք, ինչպես դուք ասացիք, հորդորել, որ կողմերը մտնեն բանակցային այնպիսի ուղի, որը կհանգեցներ խաղաղության համաձայնության։ Ինչպես նաև հորդորում ենք, որ կողմերն իրականացնեն այնպիսի միջոցներ, որոնք կկրճատեին նման դեպքերը», - ասել է Փսաքին:

«Սրանք են շարունակում մնալ մեր ուշադրության կենտրոնում», - հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում երեկ քննադատել էր տոնական օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումները՝ միևնույն ժամանակ խուսափելով մատնանշել մեղավորներին:

Ադրբեջանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն համոզմունք է հայտնել, թե հասունացել է առաջին դեմքով կողմերի հանդիպման ժամանակը:

Ռուսաստանցի վերլուծաբան Անդրեյ Եպիֆանցևը հայտարարել է, թե մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նոր տարբերակներ չեն նշմարվում: Նրա կանխատեսմամբ, 2015-ին հնարավոր է՝ սահմանային լարվածությունը պահպանվի: Ըստ վերլուծաբանի, առնվազն մինչև 2016 թվականը պատերազմ չի լինի:

Ուկրաինացի հայտնի քաղաքագետ Միխայիլ Գոնչարը հասկանալի է
համարում Միացյալ Նահանգների անհանգստությունը, «Միացյալ Նահանգներում, ի տարբերություն Եվրոպայի, բավականին լավ են հասկանում Ռուսաստանի ռազմավարական նկրտումները», - ասել է Գոնչարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG