Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մի քանի ժամ շարունակվող բողոքի ակցիա անցկացրեցին նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով իրենց չստացված աշխատավարձերը:
Նախագահի նստավայրից որևէ պաշտոնյա չարձագանքեց «նաիրիտցիների» բողոքին և նրանք ի վերջո ցրվեցին՝ պայմանավորվելով հանդիպել երկուշաբթի օրը:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն արդեն 18 ամիս աշխատավարձ չեն ստացել:
Ռուզան Գիշյան