Մատչելիության հղումներ

Պուտինը ստորագրեց Հայաստանի ԵՏՄ պայմանագրի վավերացման օրենքը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը: Այդ մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված պայմանագիրը, հիշեցնենք, Ռուսաստանի խորհրդարանի ստորին և վերին պալատները վավերացրել են համապատասխանաբար դեկտեմբերի 10-ին և 17-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG