Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կրկին հեռախոսազրույցն են ունեցել՝ քննարկելով Մինսկում Ուկրաինայի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների դրույթների իրագործման հարցը։ Կողմերը համաձայնել են, որ սեպտեմբերի 5-ին Ուկրաինայում հաստատված հրադադարի ռեժիմը պահպանվում է։
Սեպտեմբերի 5-ին Մինսկում Ուկրաինայի իշխանությունների և ռուսամետ ապստամբների ներկայացուցիչների միջև արձանագրություն ստորագրվեց նույն օրը ժամը 18:00-ից Դոնբասում հրադադար հաստատելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Պուտինը, Պորոշենկոն, Մերկելն ու Օլանդը քառակողմ հեռախոսազրույց ունեցել են նաև դեկտեմբերի 17-ին։ Կողմերը որպես առաջնահերթություն կարևորել են գերիների փոխանակում կազմակերպելը և զորքերի ետքաշումը շփման գծից։ Կողմերը նաև պայմանավորվել են քննարկումները նույն ձևաչափով շարունակել նաև առաջիկայում։