Մատչելիության հղումներ

Մոսկվայում կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման ընթացակարգերի ավարտի մասին


Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կհայտարարվի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի վավերացման ընթացակարգերի ավարտի մասին, տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը:

«Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները երեքշաբթի օրը կհայտարարեն ԵՏՄ-ին Հայաստանի Հանրապետության միացման մասին պայմանագրի վավերացման հետ կապված ընթացակարգերի ավարտի մասին», -գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: - «Հայաստանը միության լիիրավ անդամ կդառնա դրա գործարկման հենց հաջորդ օրվանից, այսինքն՝ 2015 թվականի հունվարի 2-ից», - լրագրողների հետ զրույցում նաև ասել է ՌԴ նախագահի օգնականը:

Հայաստանը ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում։

Եվրասիական միությունը, որի ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, սկսելու է գործել արդեն 2015 թվականի հունվարի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG