Մատչելիության հղումներ

Փհենյանը հայտարարել է, թե հակազդեցության միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը, արխիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը, արխիվ

Հյուսիսային Կորեան մեղադրում է ԱՄՆ-ին «Հարցազրույց» ֆիլմը ոչ բացահայտ հովանավորելու համար:

«Տեղական հեռուստաալիքով հեռարձակված ուղերձում բռնատիրական երկրի ռեժիմը զգուշացնում է Միացյալ Նահանգներին, որ նրա միջնաբերդերը հարձակման կենթարկվեն», - փոխանցում է CNN-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն Փհենյանին մեղադրել էր Sony Pictures ընկերությունը կիբեռհարձակման ենթարկելու մեջ, ինչի պատճառով հետաձգվել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի դեմ մահափորձի սյուժեով «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրումը։

Շարունակելով հերքել իր առնչությունը Sony Pictures ընկերության վրա հարձակմանը՝ պաշտոնական Փհենյանը հայտարարել է, թե հակազդեցության միջոցներ է ձեռնարկելու ԱՄՆ-ի դեմ:

«Մեր թիրախը ամերիկացի իմպերիալիստների բոլոր միջնաբերդերն են, որոնք բոլոր կորեացիների չարակամությունը վաստակեցին», - ասվել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման ժամանակ:

Sony Pictures-ի վրա հարձակումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «կիբեռվանդալիզմ» է անվանել: CNN-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը կվերանայի Հյուսիսային Կորեան ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից հանելու վերաբերյալ 2008 թվականի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG