Մատչելիության հղումներ

Օբաման հերքում է, թե Պուտինը փաստի առաջ է կանգնեցրել Արևմուտքին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CNN հեռուստաընկերության հարցազրույցում հերքել է քննադատների այն պնդումները, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լավ շախմատիստ է ու կարողացել է փաստի առաջ կանգնեցնել Արևմուտքին ու Միացյալ Նահանգներին։ Օբաման մատնանշել է Ռուսաստանի տնտեսության առջև ծառացած խնդիրները, որոնք ի հայտ են եկել եվրոպական ու ամերիկյան պատժամիջոցների հետևանքով։

Հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահը անդրադարձել է նաև Հյուսիսային Կորեան ահաբեկիչներին հովանավորող պետությունների ցանկ վերադարձնելու հարցին։ Հետաքննությունների դաշնային բյուրոն Փհենյանին մեղադրում է Sony Pictures ընկերությունը կիբեռհարձակման ենթարկելու համար, ինչը ստիպել է ընկերությանը հետաձգել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի դեմ մահափորձի սյուժեով «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրումը։

Հյուսիսային Կորեան հանվել էր ահաբեկչությունը հովանավորողների ԱՄՆ-ի ցուցակից 2008 թվականին՝ միջուկային բանակցությունները թեթևացնելու նպատակով։

Փհենյանը բամբասանք է որակել Վաշինգտոնի մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG