Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ Աստանայում հայտարարել է, որ պատրաստ է որպես ազնիվ միջնորդ աջակցել Ուկրաինայի արևելքում տիրող ճգնաժամի լուծմանը, քանի որ լավ հարաբերություններ ունի թե՛ Ուկրաինայի և թե՛ Ռուսաստանի հետ։
Այսօր Նազարբաևը մեկնում է Կիև, որտեղ հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։
Երեկ Պորոշենկոն Կիևում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը խոստացել է աջակցել Կիևին ինչպես ուկրաինական ճգնաժամի հաղթահարման, այնպես էլ ճգնաժամով պայմանավորված տնտեսական հարցերում։