Ռուսաստանի իշխանությունները տնային կալանքից ազատել են երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Վլադիմիր Եվտուշենկովին։ Ռուսաստանցի մեծահարուստի նկատմամբ տնային կալանք էր սահմանվել սեպտեմբերին։
Եվտուշենկովը Ռուսաստանի խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերից մեկի` АФК Система-ի հիմնադիր ղեկավարն է, որպես մեղադրյալ ներգրավվել է քրեական գործում, որի շրջանակներում մի քանի ամիս անազատության մեջ մնաց, հետո տնային կալանքի ենթարկվեց հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը։
Խոսքը 2009 թվականին Башнефть նավթային ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի ընթացքում АФК Система-ի կողմից իբր թույլ տրված չարաշահումների մասին է, որոնց արդյունքում, ըստ քննչական մարմինների, Բաշկիրիայի պետական բյուջեն բազմամիլիարդ կորուստներ է կրել։