Ժամ առ ժամ արժեզրկվող դրամը խուճապային իրավիճակ է ստեղծել մայրաքաղաքում։ Առավոտից մի շարք խանութներ դադարեցրել են առևտուրը։ Խոշոր սուպերմարկետների աշխատակիցները «Ազատության» այցելության պահին, չհասցնելով պատասխանել հաճախորդների հարցերին, արագ-արագ պոկում էին գնապիտակները։