Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա՝ վերջին օրերի բռնարարքները բացահայտելու պահանջով


Բողոքի ակցիա Ոստիկանության շենքի առջև, 15-ը դեկտեմբերի, 2014թ.
Բողոքի ակցիա Ոստիկանության շենքի առջև, 15-ը դեկտեմբերի, 2014թ.

Նախատեսվում էր ակցիան ավարտել նախագահական նստավայրի առջև, սակայն ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ նախագահականին։

Տասնյակ ակտիվիստներ այսօր Երևանում բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ վերջին օրերին տեղի ունեցող բռնությունների։ Ավետիք Իսահակյանի արձանի մոտից ակտիվիստները շարժվեցին դեպի Ոստիկանության շենք։ Նախատեսվում էր բողոքի ակցիան ավարտել նախագահական նստավայրի առջև, սակայն ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին ակտիվիստներին մոտենալ նախագահականին։

Ոստիկանության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողների թիվը մի քանի տասնյակի էր հասնում։ Նրանք «ամոթ», «ոչ տեռորին» վանկարկումներով պահանջում էին բացահայտել վերջին օրերի բռնարարքների հեղինակներին։

Բողոքի ակցիայի մասնակցում էին «Նախախորհրդարանի» անդամները, Հայ ազգային կոնգրեսի համակիրները։

«Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանն ասաց, որ եթե բացահայտվեին իրենց ակտիվիստների ավտոմեքենաների հրկիզումները, ապա բռնությունն այսպիսի թափ չէր հավաքի, և հերթը չէր հասնի նաև ՀԱԿ-ին։

Հայ ազգային կոնգրեսի համակիրները պնդում էին, լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, թե Արամ Մանուկյանի վրա հարձակվողը հայրենասիրական շարժառիթներով է գործել, ծիծաղ են առաջացնում, և դա ամբողջապես բեմադրված սցենար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG