Մատչելիության հղումներ

Զինվորին հրազենից վիրավորելու գործով կասկածյալը ձերբակալվել է


ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Կ. Անանյանի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։

Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Նախաքննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում վիճաբանություն է առաջացել դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Հ. Ղազարյանի և դիրքի ավագի օգնական, պայմանագրային զինծառայող, շարքային Դ. Սարիբեկյանի միջև։ Հ. Ղազարյանն իրեն ամրակցված ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, որի արդյունքում՝ ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն դիրքի պայմանագրային զինծառայող, շարքային Կ. Անանյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Զինվորը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Հ. Ղազարյանը ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG