Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այսօր ամենամյա ուղերձով հանդես գալով Դաշնային ժողովում, հայտարարեց երկրի տնտեսության ազատականացման մասին։ Ռուսաստանի նախագահի հավաստմամբ՝ իր երկիրը չի պատրաստվում վերադառնալ սպառազինությունների մրցավազքի քաղաքականությանը և մնում է բաց աշխարհի համար։